Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.02.2026 | 22:00
Ամենակալ Տեր,
Քո ներկայությամբ սկսում եմ այս օրը`
Լցնելով սիրտս հավատով ու վստահությամբ։
Խնդրում եմ, Տե՛ր,
Լցրու սիրտս քո խաղաղությամբ, որ գերազանցում է ամեն բան,
Հեռացրու մտքերիս խավարն ու վախը,
ՈՒ զորացրու ինձ քո Սուրբ Հոգով, որ չարի փորձության մեջ չընկնեմ։
Տե՛ր Հիսուս,
Օրհնի՛ր այս օրը, որ սկսում եմ Քո անունով,
Թող այն լի լինի բարիքներով ու պտղաբերությամբ։
Եվ իմ հոգին միշտ հիշի, որ Դու ես
Սկիզբն ու վախճանը, կյանքն ու փրկությունը։
Քանզի Քոնն է փառքը և զորությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ